Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսը վախենալու բան չունի. նա քրիստոնեական խոնարհությամբ շարունակում է իր առաքելությունը

Ամենայն Հայոց կաթողիկոսը վախենալու բան չունի. նա քրիստոնեական խոնարհությամբ շարունակում է իր առաքելությունը
14.02.2026 | 20:07

Արցախը թուրքին հանձնողն ու այն ուրացողը կհանձնի ու կոչնչացնի ամեն ինչ՝ եկեղեցի, Սյունիք, ատոմակայան, ճանապարհ, միջանցք։ Ամեն ինչ։

Սա քաղաքական լոզունգ չէ, սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Եթե չեք հասկանում, ուրեմն ոչինչ չեք հասկանում Հայաստանից ու հայկականից։

Հ.Գ.

Ամենայն Հայոց կաթողիկոսը վախենալու բան չունի. նա քրիստոնեական խոնարհությամբ շարունակում է իր առաքելությունը։ Հաստատ գիտեմ։

Մնաց մենք էլ չվախենանք ու հաստատակամ լինենք մեր հավատում ու առաքելության մեջ։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ